Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. ՀՔԱՎ
12015 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Գ. Առուստամյանը 2015թ. մայիսի 7-ին՝ 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի «Օպերայի» հարակից մասից ՀՀ Ոստիկանության աշխատակցին վիրավորելու պատճառով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, որտեղ Գ. Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորվել է անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, կիրառվել ֆիզիկական ուժ, որի պատճառով Գ. Առուստամյանն ստացել է մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Գ. Առուստամյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության արդյունքում, սակայն, վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ