Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են չվաճառել Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00006

«Հանուն օրենքի» երիտասարդական շարժման անդամներն այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։Նրանք պահանջում են չվաճառել Հայաստանը։ «Պահանջում ենք վերանայել պետական գույքի վաճառման հիմքերը՝ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրը, ԱԳՆ-ի շենքը ,Կարեն Դեմիճյանի անվան համալիրը,ԵՊՀ-ի հյուրերի տունը, «Զվարթնոց» օդանավակայանը, Երիտասարդական պալատը և մի շարք գործարաններ»,- հայտարարեց «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանը։ Նախաձեռնության անդամները պահանջում են պետական գույքը վաճառելուց առաջ անցկացնել հանրային քվեարկություն։ «Չկա ոչ մի թափանցիկություն այդ պրոցեսների ,այսինքն մենք առավոտյան վեր ենք կենում և մամուլից ենք տեղեկանում, որ այս շենքը վաճառվել է այս մարդուն, դրա մասին իմանում ենք պոստ ֆակտում։ Մենք պայքարելու ենք, որպեսզի կառավարությունը մեզ լսի, կառավարությունը մեզ պատասխան տա և հաշվի նստի ՀՀ քաղաքացու կարծիքի հետ։ Հիմա ոչինչ չանել և լուռ հետևել, թե ինչպես են մաս-մաս վաճառում մեր պետությունը, դա հանցագործություն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ Ծովինար Կոստանյանը։ Կառավարության դիմում-բողոքների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց երիտասարդների պահանջները, այնուհետ վերցրեց նրանց պահանջագիրը։ «Ա1+»-ի հարցին, թե հանձնելու է այն արդյոք վարչապետին, Ալեքսանդր Ղազարյանն արձագանքեց այսպես. «Անչափահաս երեխաներ են, երևի ԱԳՆ-ի շենքի տեղն էլ չգիտեն և նույնիսկ չգիտեին էլ, թե իրենք ինչ են ուզում»։ Մանրամասները՝ տեսանյութում։