Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային մրցավարները չեն կանխում խախտումները

Սպորտ
sport-futbol-patani

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այս անգամ ԿԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել հիմնականում մանկապատանեկան թիմերը: Մասնավորապես, «Բանանց-2-02», «Ադանա-01», «Փյունիկ-2-01», «Գանձասար-01», «Արտաշատ-2000» եւ «Փյունիկ-Մրգաշատ-2000» թիմերի մարզիչները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ կատարել են 6-ական փոխարինումներ, ինչն արգելված է կանոնակարգով: Դրանք համակարգող ակումբները տուգանվել են 1000-ական դրամով: Սակայն ուշագրավն այն է, որ պատանեկան մարզիչների թույլ տված բացթողումները չեն նկատում խաղերը սպասարկող մրցավարները, որոնք ի պաշտոնե պարտավոր են կանխել բոլոր խախտումները: