A
A
«Բավարիայի» համակիրներն ակցիա կանցկացնեն Լոնդոնում
Մյունխենի «Բավարիայի» համակիրները բողոքի ակցիա կանցկացնեն չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Լոնդոնի «Արսենալի» հետ արտագնա խաղում: Գերմանացի ֆուտբոլասերներին այդ քայլին դրդել է խաղի տոմսերի գինը: «Բավարիայի» համակիրները նշել են, որ «Ալյանց Արենայում» ամենաէժան տոմսերն արժեն 30 եվրո, իսկ ահա արտագնա խաղերին, չգիտես ինչու, դրանք թանկանում են: Մասնավորապես, Զագրեբի «Դինամոյի» հետ խաղի տոմսերը նրանք ձեռք էին բերել 40 եվրոյով, իսկ հունական «Օլիմպիակոսը» նրանց համար հատկացրած տոմսերը վաճառում է 50 եվրոյով: Սակայն գերմանացի ֆուտբոլասերներին զայրացրել է անգլիացիների սահմանած գինը` 93 եվրո մեկ տոմսի համար: Այդ իսկ պատճառով նրանք մտադիր են հանդիպմանը ներկայանալ հինգ րոպե ուշացումով: