Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԱԿ-ը հրապարակել է տեղեկատվության ազատության Սև ցուցակը

Քաղաքականություն
index3

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2015 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան – 2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012, 2013 և 2014թ.թ.-ին նախարարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը: http://www.givemeinfo.am/hy/case/1687/ ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան – 2015թ.-ի հուլիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 01.01.2015-01.07.2015թ.թ.-ին ՃՈ մասնակցությամբ դատական գործերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 18 օր անց ՃՈ-ն տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տեղեկության տրամադրման համար ՃՈ-ն պահանջել է 3000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կանոնակարգումներին, որոնց շրջանակում ԻԱԿ-ը հարցում էր ներկայացրել ՃՈ-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1716/ Երեւանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյան – 2015թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ "Համալսարանականներ" համատիրության վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1756/ Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան – 2015թ.-ի օգոստոսի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արթիկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ 01.01.2015թ.-01.07.2015թ. քաղաքապետարանի դեմ եղած դատական գործերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1736/ “Ծարավ աղբյուր” համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան – 2015թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Ծարավ աղբյուր" համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության կանոնադրության, կառավարման մարմինների կազմի և ծախսերի վերաբերյալ: Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1751/ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տվյալ ժամանակահատվածում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։ Օգտագործելով եռամսյակային տվյալները` ԻԱԿ-ը հրապարակում է տարեկան Սեւ ցուցակը: Սեւ ցուցակում հայտնվում են այն պետական կառավարման մարմիների, ՏԻՄ-երի կամ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարները, ովքեր. չեն պատասխանում տեղեկատվություն ստանալու հարցումներին, տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ (չնայած «Տեղեկատվության ազատության մասին»ՀՀ օրենքը ՏԱ գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 աշխատանային օրյա ժամկետ, ԻԱԿ-ը հաշվարկում է լրացուցիչ 4 աշխատանքային օր` որպես փոստային առաքման ժամկետ: Ուստի, պատասխանը համարվում է ժամկետ խախտած, եթե այն չի ստացվել ՏԱ հարցումն ուղարկելուց 9 աշխատանքային օր հետո), անհիմն մերժում են տեղեկատվություն ստանալու հարցումները, թերի, ոչ լիարժեք, կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրում, տեղեկատվության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանում եւ/կամ գանձում, տեղեկատվության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարում, պատշաճ կերպով չեն հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում (Հոդվածներ 3 եւ 7)։