Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համագումարին

Քաղաքականություն
unnamed25

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարին: Համագումարում Կարեն Միրզոյանն ընթերցել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես  նշվում է  ՌՀՄ ներդրումն Արցախի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը ԼՂՀ-ում կարևոր նախագծերի իրականացմանը և Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածմանը: Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Կրեմլի պետական ​​պալատում մասնակցել է 2014թ. ՌՀՄ-ի կողմից հաստատված «Համաձայնություն» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: