A
A
ՀՀԿ-ականի հայրենի գյուղում «Ոչ» կքվեարկեն, 3 «Ոչ» էլ կողքը կավելացնեն. Առավոտ (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հայրենի՝ Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում պատրաստվում են դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզպետի, մարզի պատգամավորների, Գյումրու մի խումբ ՀՀԿ-ական պաշտոնյաների մասնակցությամբ ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվում էր գյուղի եկեղեցին: Ի տարբերություն շատ տեղանքների, որտեղ լրագրողները հարցեր են տալիս, սակայն մարդիկ չեն խոսում, խուսափում են պատասխանելուց, այստեղ գյուղացիները, տեսնելով միջոցառմանը մասնակցող լրագրողներին, գալիս, խնդրում էին, որ իրենց կարծիքը ֆիքսեն ու տեղ հասցնեն իշխանություններին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով