Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի պատասխանը կլինի ընտրություններից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Arayik

Երեկ Կասպից ծովից արձակված ռուսական ավիահարվածներն արաբագետ Արայիկ Հարությունյանի համոզմամբ ուղղված են հիմնականում Թուրքիայի դեմ՝ հաշվի առնելով վերջին շրջանում սիրիական ճգնաժամի արդյունքում՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը։ Ըստ արաբագետի ՝ ստեղծված իրավիճակի շուրջ Թուրքիայի կողմից հստակ դիրքորոշման կամ պատասխան գործողությունների պետք է սպասել նոյեմբերին այնտեղ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, քանզի ներկայումս թուրքական իշխանություններն ունեն ներքաղաքական այլ խնդիրներ։ «Թուրքիան իր օդային տարածքն առհասարակ փակել է ռուսական ցանկացած ռազմական տեխնիկայի տեղափոխման համար։ Ռուսաստանը սրանով ցույց տվեց, որ իր համար խնդիրներ չկան այդ ռազմական գործողություններն իրականացնելու առումով և ինքը կարող է նման գործողություններ իրականացնել նաև իր տարածքից , այսինքն` Կասպից ծովից»,-նշեց Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինչ զարգացումներ պետք է ակնկալել ռուս-թուրքական հարաբերությունների սրված իրավիճակից։   Մանրամասները՝ տեսանյութում։