Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչ եմ անում սկսել կոնսոլիդացիայի նոր գործընթաց». Տ. Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
աժ

Ազգային ժողովում քիչ առաջ սկսվեց հայտարարությունների ժամը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ սահմանադրության նոր նախագծին։ «Երեկ ավարտվեց սահմանադրական փոփոխությունների իմպրեսիոնիզմը և անցկացվեց քվեարկությունը։ Ես կարծում եմ, որ խոսելու բան այլևս չկա. պահն է եկել գործելու»։ Պատգամավորը շեշտեց, որ թե հասարակությունը, թե իրենք՝ քաղաքական դաշտում աշխատողները, հոգնել են խոսելուց։ «Միակ տարբերակը գործուն քայլերի միջոցով աշխատանքի իրականացումն է»։ Երիտասարդ գործչի ղեկավարած «Ալյանս» կուսակցությունն այն պատկերացնում է ընդդիմադիր դաշտում մնացած գործիչների միավորմամբ։ «Ժամանակ մնացել է քիչ, բայց բավարար, որ երկրում դեռևս մնացած քաղաքացիների մոտ եղած հույսերը երբևէ փարատվեն։ Դրան մնում է մեկուկես տարի։ Կոչ եմ անում սկսել կոնսոլիդացիայի նոր գործընթաց, վեր հանել նոր որակի ու մակարդակի ընդդիմադիր փոխգործակցությունը»,-եզրափակեց իր ելույթը պարոն Ուրիխանյանը։