Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը միանգամից կմեկնի Նիս

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր սկսեց ուսումնամարզական հավաք անցկացնել ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր թիմը պատատվում է հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում կայանալիք Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հրավիրված ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Գաել Անդոնյանը թիմի կազմը կհամալրեն հենց Նիսում: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են եւ արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը: Ուսումնամարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հաջորդ օրն առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա: