Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քսան րոպե ընդմիջում՝ սահմանադրության փաթեթի քվեարկությունից առաջ (տեսանյութ)

Քաղաքականություն
assembly3

Մինչ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվերակությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համառորեն հայտարարում էր. «Պատգամավորներին հրավիրում եմ դահլիճ՝ կազմակերպում ենք քվեարկություն»: ԱԺ դահլիճում հաշված թվով պատգամավորներ էին, մյուսները Գալուստ Սահակյանի կոչին ընդառաջ՝ արագ-արագ, երբեմն էլ վազելով մտնում էին դահլիճ: «Մի փոքր ավելի ջանադիր»,- կոչ արեց Գալուստ Սահակյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել, ու այդ պատճառով մինչ քվեարկությունը քսան րոպե ընդմիջում են պահանջում: Նրանց պահանջը բավարարվեց: Բայց քանի որ ըստ օրակարգի ՝ 20 րոպե անց արդեն մեկ ժամանոց ընդմիջում է, Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը տեղի կունենա դրանից հետո։