Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է ցույց տանք զանգվածային անհնազանդություն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Zaruhi-Postanjyan

ԱԺ քառօրյայի մեկնարկին Գալուստ Սահակյանը շնորհավորեց ուսուցչի տոնի առիթով, ինչպես նաեւ՝ շնորհավորեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի տարեդարձը: ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ Եռագույն դրոշներով հավաքվել էին ԱԻՄ անդամները՝  ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների նախագծի: Իսկ Ազատության հրապարակում հավաքվել են «Չենք անցկացնի» նախաձեռնության անդամները, որոնք երթ են անցկացնելու դեպի ԱԺ՝ կոչ անելով չանցկացնել Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունները: Վարման կարգի վերաբերյալ հերթագրվել էին ՀՀԿ մի շարք պատգամավորներ, ինչպես օրինակ՝ գեներալներ Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը, որոնք հայտարարեցին, որ հանում են իրենց հարցը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վարման կարգի շուրջ խոսելով, ասաց, որ լավ է՝ ԱԺ այս նստաշրջանը կհեռարձակվի հեռուստաեթերով, ու բոլորը  հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչպես է քվեարկվելու մի նախաձեռնություն՝ Սահմանադրական փոփոխությունները, որոնք ապազգային են, որոնք մեր ժողովրդին մղելու են էլ ավելի մեծ արտագաղթի ու էլ ավելի աղքատացման. «Մենք պետք է համախմբենք մեր ուժերը ու ցույց տանք զանգվածային անհնազանդություն իշխանության բոլոր ճյուղերին»: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում լուրջ վտանգ է ստեղծվել, քանի որ մի զեկույց է ընդունվելու, որը մեծ հարված է հասցնելու ԼՂՀ եւ ՀՀ շահերին. «Գիտակցելով իրավիճակի սրությունը՝ կոչ եմ անում ԱԺ նախագահին կազմակերպել լսումներ՝ ԱԳՆ մասնակցությամբ, որ մշակվեն լուրջ քայլեր՝ վերահաս վտանգը կանխելու համար»: «Դա վաղը՝ հայտարարությունների ժամին կասեք, քանի որ կանոնակարգով նախատեսված չէ այսօր»,- հայտարարեց ԱԺ նախագահը: