Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեք անցկացնի»-ն երկուշաբթի՝ սահմանադրության նախագծի քվեարկության օրը, հավաք-երթ կանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
եռտ

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքի եզրափակիչ ելույթում շարժման համակարգող Արշակ Մուսախանյանը նշեց, որ այսպիսով՝ Ոչ-ի շարժումն Ազատության հրապարակից տվեց հանրահավաքների անցկացման մեկնարկը։ «Իսկ երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը պետք է քվեարկի սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով։ Դա լինելու է քննություն՝ պատգամավորների համար։ Նրանք երդում են տվել՝ մանդատը ստանձնելուց։ Թե ովքեր հավատարիմ կմնան իրենց երդմանը, կտեսնենք։ Ովքեր կողմ քվեարկեն, նշանակում է՝ ուրանում են իրենց երդումը և դավաճաններ են»,-շեշտեց նա։ Ակտիվիստը հայտնեց նաև, որ նախաձեռնությունը դիմել է քաղաքապետարանին՝ այդ օրը միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ «Դրա իրավական հիմքերը մենք բողոքարկել ենք և հաղթել դատարանում։ Մենք հնարավորություն ունենք անել հավաք Ազատության հրապարակում և երթով շարժվել Բաղրամյան փողոցով։ Այսպիսով, առաջարկում ենք երկուշաբթի, ժամը 12.00-ին հավաքվել Ազատության հրապարակում և երթով շարժվել Բաղրամյան պողոտա։ Դուք համաձա՞յն եք»։ «Այո՛...»,-բղավեցին ներկաները։ untitled3 երթ Դրան հաջորդեց երթը, որը դեռևս շարունակվում է։