Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը որոշել է դառնալ ռայկոմի քարտուղար» (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled........

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Ընդդիմությունը միասնական ճակատով պետք է հանդես գա, առանց այդ էլ բավականին կեղծ ընդդիմադիրների են դաշտ մտցրել։ Մեզ արմատական փոփոխություններ են պետք՝ վերից վար,-նշեց նա։ «Սերժ Սարգսյանը որոշել է դառնալ ռայկոմի քարտուղար։ Ինքը Մելիք Ադամյանում գտնվող գենսեկ է, որը որոշում է իշխանության կողմից բոլոր հարցերը. ով է պատգամավոր դառնալու, ով է ֆինանսավորելու ցեղասպանության միջոցառումները, ով ում է ծեծելու»,-իր ելույթում նշեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ voch3 Նա վստահ է, որ երկրում միակուսակցական համակարգ է գործում։ «Երկիրը մի՛ տար ցնցումների, մի տար քյալագյոզության։ Չի կարելի գնալ արկածի, երբ հասարակության մեջ բացարձակ չկա դրա անհրաժեշտությունը»,-դիմեց նա Սերժ Սարգսյանին։ Պարոն Մանուկյանը քաղաքական ասպարեզում դրական ոչինչ չի տեսնում. «Մեզ մոտ ամենևին էլ խոհրդարան չէ, այլ բիզնես ֆորում է, որտեղ յուրաքանչյուրը մտել է՝ իր բիզնեսը պաշտպանելու, քծնելու նպատակով»։ ՀԱԿ պատգամավորը համոզված է, որ ստեղծված իրավիճակը կանխողը միայն ժողովուրդն է. «Իշխանությունը քարուքանդ է անելու Հայաստանի հիմքերը։ Իրենք ունեն տեսակի պահպանման խնդիր. արմենչիկներով, դհոլներով... Բա մեղք չի՞ այս ժողովուրդը»։ Պարոն Մանուկյանի խոսքով՝ դեկտեմբերին նախատեսվող հանրաքվեն վերջինն է լինելու։ «Դրանով իրենք իշխանությունը հավերժացնելու են։ Բայց ես չեմ հավատում, որ մի քաղաքացի գնա ու կողմ քվեարկի։ Դիմում եմ սփյուռքին. նա բոլորիդ ոչնչացնելու է, մի օլիգարխ է մնալու և դա ինքն է»։