Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանին տանք հավերժ կառավարչի տիտղոս». ակտիվիստ (տեսանյութ)

Քաղաքականություն
22

«Չեք անցկացնի»-ի անդամ Դավիթ Հովհաննիսյանը հանրահավաքին իր ելույթում հայտնեց, որ 3 տասնյակից ավելի կազմակերպություն տվել է իր ստորագրությունն ու միացել Ոչ-ի ճակատին։ «Բայց պայքարի գլխավոր մասնակիցները դուք եք։ Սա տոտալ, ձախողված իշխանություն է։ Եվ հիմա ցինիզմի աստիճանն այնտեղ է հասել, որ այս անհաջող վիճակում որոշել են փոխել սահմանադրությունը։ Հաջորդ քայլն, այն է լինելու, որ Սերժ Սարգսյանին հռչակեն ազգի հայր և տան հավերժ կառավարչի տիտղոս։ Որևէ մեկը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին տան ազգի հայր»,-հարցրեց նա։ «Ոչ՛»,-միահամուռ բղավեցին հանրահավաքին ներկա քաղաքացիները։ Ակտիվիստը շեշտեց, որ պետք է միահամուռ շարժվել առաջ և վերացնել «չարորակ ուռուցքը»։