Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխան սահմանադրության վրա գրել է. «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» (տեսանյութ)

Քաղաքականություն
voch22

«Կան դրույթներ, որոնք հավերժացնում են Սերժ Սարգսյանին։ Մի պահ պատկերացնենք, թե սա աշխարհի ամենալավ սահմանադրությունն է. ի՞նչ է, դա գործելու է»,-«Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին իր ելույթում նշեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նա պատմեց, որ մի երեխա սահմանադրության վրա գրիչով գրել էր. «Հովհաննես Թումանյանի հեքիաթները»։ «Երբ հարցրի, ինչո՞ւ ես այսպես գրել, նա ասաց, որ սահմանադրությունը հեքիաթ է։ Հեքիաթ է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հեքիաթ է, որ մարդու իրավունքները կարևոր են»։ Ակտիվիստը վստահ է. քանի դեռ Հանրապետականներն իշխանության են, ոչինչ չի փոխվելու իրականության մեջ։ «Երբ մենք սգում ենք սահմանին զոհված մարդկանց մահը, այդ տականքները գազի Կարենի տղու հարսանիքն են նշում։ Մենք պետք է դուրս գանք փողոց՝ անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից։ Մեր երկրում հարցերը ԱԺ-ում չեն լուծվում, այլ փողոցում։ Մեր երկիրը կործանվում է»։ «Այո՛»,- բղավում էին ներկաները։