A
A
ՌԴ-ն հարված է հասցրել նաև ԻՊ ռազմամթերքի պահեստներին
Ռուսական օդուժը մեկ օրում 18 գրոհ է իրականացրել Սիրիայում Իսլամական պետության ուղղությամբ՝ հարվածելով 12 կետերի. Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը. Հաղորդում է ԲիԲիՍի-ն։ Միայն հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն իրականացվել է 10 մարտական թռիչք, որի արդյունքում դիպուկ հարվածներ են հասցվել «Իսլամական պետության» 7 դիրքերի ուղղությամբ: Ոչնչացվել են զինյալների հրամանատարական կետը, կապի կենտրոնը, ապաստարանները, զենքի, ռազմամթերքի պահեստներ: Ռուսական օդուժն սկսեց հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ ուղղությամբ սեպտեմբերի 30-ից՝ Դաշնային խորհրդից ստանալով համապատասխան թույլտվությունը։