84-ամյա պապի կյանքի իմաստն իր մասնագիտություններն են (տեսանյութ)
Բանաստեղծ, թարգմանիչ, երաժիշտ ու ռադիոէլեկտրոնիկայի մասնագետ 84- ամյա Գուրգեն Տեր Ավագյանի կյանքի իմաստը հենց նրա մասնագիտություններն են։ Մերգելյան ինստիտուտի առաջատար աշխատակիցներից է եղել։ 3 հայտնագործության հեղինակ է, բայց այսօր ապրում է 47 հազար դրամ թոշակով ու 17 հազար դրամ նպաստով։ Գուրգեն պապը հպարտանում է իր տոհմածառով։ Պապը Անդրանիկի ջոկատի քահանան է եղել, մասնակցել է բոլոր մարտերին։ Հայրը դաշնակցական է եղել, ինչի համար էլ արտաքսվել է Հայաստանից։ Գուրգենը ծնվել է աքսորավայրում։ Նա երկար տարիներ պայքարել է բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար, սակայն ապարդյուն։ Գուրգեն Տեր Ավագյանը անդամագրվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։ Բուժքույրը, սոցիալական աշխատողն ու խնամակալը նրան այցելում ու օգնում են տարբեր հարցերում։ Իսկ մնացած ժամանակ պապին միայնակ է, միայն իր կողքին Սարոյանի ու Նարեկացու ստեղծագործություններն են։ Ընթերցում է միշտ՝ անկախ տրամադրությունից։ Մանրամասները՝ տեսանյութում