Ռուսաստանցիները առավելապես դեմ են Սիրիայի հարցում ՌԴ քաղաքականությանը
Սիրիական պատերազմի երկու տարիների ընթացքում Ռուսաստանում կրճատվել է մարդկանց թիվը, որոնք անտարբեր էին դրա նկատմամբ։ 2013-ին հարցման ենթարկվածների կեսը կողմերից ոչ մեկին չէր պաշտպանում, իսկ 29 տոկոսը նախագահ Ասադի կողմնակիցն էր։ Հիմա չկողմնորոշվածները 39 տոկոս են կազմում։ Իսկ Ասադին պաշտպանում է 36 տոկոսը, 10 տոկոսը՝ սիրիական զինված ընդդիմությանը։ Միաժամանակ սիրիացի փախստականներին ռուսաստանցիները չեն ուզում ընդունել. 57 տոկոսը դեմ է դեպքերի այդպիսի զարգացմանը, կողմ է հազիվ 21 տոկոսը։ Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 69 տոկոսը դեմ է, որ ՌԴ-ն օդուժ կիրառի Սիրիայի տարածքում՝ ի պաշտպանություն Ասադի։ Եւս 14 տոկոսը հակված է ընդունել այդ տեսակետը։ 41 տոկոսն առաջարկում է սիրիական կառավարությանն օգնել փողով, 43 տոկոսը՝ զենքով։ Գրեթե 40 տոկոսն ամբողջությամբ պաշտպանում է ՌԴ քաղաքականությունը Սիրիայի հարցում, եւ միայն 11 տոկոսն է դեմ։ Իսկ ամեն երրորդ ռուսաստանցին, այսինքն՝ 33 տոկոսը, հետաքրքրություն չի ցուցաբերում ՌԴ որդեգրած քաղաքականության հանդեպ։ Ի դեպ, Ուկրաինայում օդուժ կիրառելու մասին հարցումը ցույց էր տվել, որ մարդիկ առավելապես կողմ են դրան: Հիշեցնենք, այսօր ՌԴ օդուժն առաջին հարվածն է հասցրել Սիրիայի ուղղությամբ: Հարցումն անցկացրել է «Լևադա կենտրոնը»։ Աղբյուր՝ rbc.ru