ԼՂՀ-ում տեղի է ունեցել միջազգային բուժքույրական համագումարը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է միջազգային բուժքույրական համագումարի հանդիսավոր բացմանը: Այնուհետեւ երկրի ղեկավարն իր նստավայրում ընդունել է համագումարի մի խումբ մասնակիցների: Բակո Սահակյանը նշել է, որ նման ներկայացուցչական միջազգային համագումարի անցկացումը լավ հնարավորություն է բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացման, փորձի փոխանակման, այս ոլորտում նոր եւ ժամանակակից մեթոդներին ու միտումներին ծանոթանալու եւ դրանք տեղում կիրառելու տեսանկյուններից: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ