A
A
Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Եվրոպայի առաջնությունում
Խորվաթիայի Պորեց քաղաքում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջին` 9-րդ տուրից առաջ, Հայաստանի 24 պատվիրակներից մեդալի համար պայքար են մղում միայն հինգը: Առաջին տեղ գրավելու լավագույն հնարավորություն ունի ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, որը 14 տարեկան շախմատիստների մրցաշարում 7 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մրցանակային տեղ զբաղեցնելու լավ շանսեր ունեն նաեւ 18-ամյա Մանուել Պետրոսյանը, 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որոնք ընդամենը կես միավորով են ետ մնում առաջատարներից: Աղջիկների առաջնությունում հաջող է հանդես գալիս միայն 10-ամյա Հասմիկ Քոչինյանը, որը չնայած զբաղեցնում է 4-րդ տեղը, սակայն վերջին պարտիայում հաղթելու դեպքում նա նույնպես կարող է մեդալ նվաճել: