Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը (տեսանյութ)

Սպորտ
arm141629569021

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր հիմնադրման 25-ամյակը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հանդիսությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, բազմաթիվ երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացացուցիչներ, մասնավորապես` Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն, հայտնի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան: Նրանց հետ միասին պատվո ուղով անցան նաեւ մեր օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները` մեծն Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ: