A
A
Սերբիայի հավաքականում խուճապ է տիրում Ալբանիա մեկնելուց առաջ
Ֆուտբոլի Սերբիայի հավաքականում իսկական խուճապ է տիրում Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղից առաջ: Սերբերը կարծում են, որ ալբանացիները կդիմեն սադրանքների, քանի որ անցած տարվա հոկտեմբերի 14-ին կայացած առաջին խաղում իսկական սկանդալ ծագեց թռչող սարքով խաղադաշտ բերված Ալբանիայի դրոշի հետ (սերբ ֆուտբոլիստները այն վերցրել եւ գցել էին գետնին): Սերբիայի հավաքականի ղեկավարները հատկապես վախենում են այն բանից, որ ալբանացիները կարող է ֆուտբոլիստներին թունավորեն սննդով: Այդ իսկ պատճառով Սերբիայի հավաքականը պատրաստվում է Ալբանիա մեկնել սեփական սննդամթերքով եւ … խոհարարներով: