A
A
Մամիկոն Ղարիբյանը միանձնյա առաջատար է
Խորվաթիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից մեդալների համար շարունակում են պայքար մղել միայն հինգը: Նրանք են Մանուել Պետրոսյանը (մինչեւ 18 տարեկաններ), Արամ Հակոբյանը (16 տարեկան), Մամիկոն Ղարիբյանը (12 տարեկան), Ռոբերտ Փիլիպոսյանը (8 տարեկան) եւ Հասմիկ Քոչինյանը (10 տարեկան): Հատկապես հաջող է հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, որը 7 տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերը նշված մեր մյուս շախմատիստներն առայժմ հետապնդում են առաջատարներին: Առաջնությունը քանի որ անցկացվում է շվեյցարական մրցակարգով, ուստի մրցանակային տեղեր զբաղեցնելու համար մերոնք վերջին երկու տուրերում պետք է ձգտեն միմիայն հաղթանակի: