Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինական ֆիլմերի փառատոն` Երևանում. մուտքն ազատ է

Հասարակություն
eee5f3e119a3e31e3d6567c6ba44e305

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինական ֆիլմերի IV փառատոնը որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանության կողմից: Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին` ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոնում, որին հրավիրված են ՀՀ պետական կառույցներից ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների հինգ ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ` բնօրինակ լեզվով և անգլերեն ենթագրերով: Բացի այդ, հաշվի առնելով նախորդ փառատոնների ժամանակ տեղի հանրության կողմից ցուցաբերված հետաքրքությունը` այս անգամ երեք ֆիլմեր կցուցադրվեն հայերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է և անվճար: