Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ջախջախեց «Ալաշկերտին»

Սպորտ
gagik

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:4 հաշվով զիջեց «Փյունիկին»: Վերջինս վաստակած միավորներով հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Շիրակին», իսկ «Ալաշկերտն» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում: Երեւանի «Միկան» իր հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո միկացիները վաստակեցին 10 միավոր եւ բարձրացան 5-րդ տեղ, սակայն 4-րդ հորիզոնականից դեռ ետ են մնում 4 բալով: Հաջորդ` 9-րդ տուրի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին եւ 4-ին: