Մուսուլմանների միգրացիան Եվրոպա և Մոսկվայի նոր մզկիթը
Եվրոպայի վերջին միգրացիոն ճգնաժամը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որ ռուսական ԶԼՄ-ները «ավետեն» Եվրոպայի վերջնական կործանման մասին։ «Եվրոպայի միգրացիոն մայրամուտը», ««Մեծ միգրացիան» մոտեցնում է Եվրոպայի մայրամուտը» «Միգրացիոն ճգնաժամը միավորված Եվրոպայի վրա խաչ է քաշում» և նմանատիպ վերնագրերով, ինչպես նաև «21-րդ դարի կեսին այսօրվա Եվրոպայի տեղում կլինի Մյունխենյան խալիֆաթ» տիպի պնդումներով հեղեղված է ռուսական լրատվական դաշտը։ Եվրոպայի վախճանը ռուսական ԶԼՄ-ները նախ և առաջ կապում են իսլամադավան միգրանտների մեծ թվի հետ՝ այդ ամենը համեմելով «Եվրոպային տեղն է» բնույթի դատողություններով: Իսկ թե ինչո՞ւ է Եվրոպան արժանի վատ ճակատագրի` ռուսական ԶԼՄ-ները դա գերազանցապես բացատրում են այնտեղի դեմոկրատական ազատություններով` մոռանալով, որ մուսուլման միգրանտները այդ ազատությունների պատճառով են քրիստոնեական Եվրոպան գերադասում նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրներից ու նույն Ռուսաստանից: Ռուսաստանն առաջինն է Մուսուլման միգրանտների թվի վերաբերյալ վախերը կամ հրճվանքը, սակայն, իրականում հիմք չունի: Այսօրվա դրությամբ` Ֆրանսիայում մուսուլմանները կազմում են բնակչության 7.5%-ը, Նիդեռլանդներում` 6%-ը, Բելգիայում` 5.9%, իսկ Գերմանիայում` 5.8%-ը: ԵՄ մյուս երկրներում (չհաշված Բուլղարիան ու Կիպրոսը) մուսուլմանների տեսակարար կշիռն ավելի փոքր է: Ռուսաստանում մուսուլմանների տեսակարար կշիռը 10% է, այսինքն` ավելի շատ, քան ԵՄ վերը նշված երկրներում: Ուստի, եթե մուսուլմանների թվի պատճառով ինչ-որ քրիստոնեական երկիր կործանվի էլ, ապա դա նախ և առաջ կլինի Ռուսաստանը, ոչ թե Ֆրանսիան կամ Գերմանիան: Մուսուլման բնակչությունը ըստ երկրների*
| Պետությունը | Մուսուլմանների թիվը | Մուսուլմանների տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության մեջ (%) |
| Ռուսաստան | 14 000 000 | 9.5% |
| Գերմանիա | 4 760 000 | 5.9% |
| Ֆրանսիա | 4 710 000 | 7.1% |
| Մեծ Բրիտանիա | 2 960 000 | 4.7% |
| Իտալիա | 2 220 000 | 3.6% |
| Բուլղարիա | 1 020 000 | 14.1% |
| Նիդեռլանդներ | 1 000 000 | 5.9% |
| Իսպանիա | 980 000 | 2.0% |
| Բելգիա | 630 000 | 5.6% |
| Հունաստան | 610 000 | 5.7% |
| Ավստրիա | 450 000 | 5.3% |
| Շվեդիա | 430 000 | 4.4% |
| Կիպրոս | 280 000 | 24.5% |
| Դանիա | 230 000 | 4.0% |
| Ռումինիա | 70 000 | 0.3% |
| Սլովենիա | 70 000 | 3.4% |
| Խորվաթիա | 60 000 | 1.4% |
| Իռլանդիա | 50 000 | 1.1% |
| Ֆինլանդիա | 40 000 | 0.7% |
| Պորտուգալիա | 30 000 | 0.3% |