Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղ գիշեր Նոյեմբերյանում. բնակիչները դա կապում են մեր պատասխան հարվածի հետ

Քաղաքականություն
3ea193cbd6942f1a20131b412cffa4ff

Տավուշի մարզի  Բաղանիս գյուղում այս գիշերը համեմատաբար խաղաղ է անցել. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը. «Բաղանիսցու տրամադրությունը ուղիղ համեմատական է սահմանում տիրող վիճակին: Համեմատաբար խաղաղ գիշեր ենք ունեցել ու բոլորիդ բարի առավոտ ու բարի օր ենք ցանկանում»: Հիշցնենք, երեկ հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94- ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու տղամարդ վիրավորվել է։ Նոյեմբերյանից կարողացանք պարզել, որ երեկ երեկոյան ժամերից մինչեւ հիմա խաղաղ է. բնակչությունը դա կապում է հայկական կողմի պատասխան հարվածների հետ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին բնակիչները, երեկ գնդակոծությունը հասել է Նոյեմբերյան քաղաքի վերեւի թաղամասերը՝ եղեւնիների մեջ, ուր տներ չկան, ինչպես նաեւ Դովեղ գյուղ։