A
A
Լիլիթ Մկրտչյանը գրավեց 3-րդ տեղը
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց լեհական Վրոցլավ քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում։ Այսօր կայացած վերջին, 9-րդ տուրում, մեր շախմատիստուհին սպիտակներով հանդիպեց իր հիմնական մրցակից Իրինա Բուլմագայի հետ։ Լիլիթ Մկրտչյանը կարողացավ ոչ-ոքի խաղալ եւ պահպանել կես միավորի առավելությունը։ Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 5 միավոր եւ եզրափակեց առաջին եռյակը։ Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, որը 2 միավոր ավելին գրանցեց իր անվան դիմաց։