Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ սպորտի նախարարը ճանապարհեց Իրանի դեսպանին

Սպորտ
sport-naxarar1

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Գաբրիել Ղազարյանն ողջունելով դեսպանին, իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում նրա պաշտոնավարման ընթացքում սպորտի եւ երիտասարդության ոլորտներում կատարած աշխատանքի համար: ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ասել, որ Հայաստանից հեռանում է անմոռանալի եւ տպավորիչ հիշողություններով: Հանդիպման ավարտին նախարարը հուշանվեր է հանձնել ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին: