Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշտանգման դեպքով հարուցվել է քրեական գործ

Հասարակություն
hqc

Ձերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն խոշտանգել են՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Քաղաքացի Ալբերտ Ե.-ի հաղորդման հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն