Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտունիում, Սևանում և Դիլիջանում քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել

Հասարակություն
ffe138e472254919665ef11f18799b79

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Մխիթար Պ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, իսկ 1974 թ. ծնված Ռոմիկ Վ.-ն՝ 7,62 մմ տրամաչափի 10 և 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, 5,45 մմ տրամաչափի 17 և 7,62 մմ տրամաչափի 14 փամփուշտ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Բելա Ս.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 13, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 25 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: