Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կավարտի լքված հանքավայր. դանդաղ գործողության ռումբ (տեսանյութ)

Քաղաքականություն
215

Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևութային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է ռեկուլտիվացիա անի այն, և որտե՞ղ են այն պետական լիազոր մարմինները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ Հարցեր, որոնց պատասխանները պետք է տան համապատասխան նախարարությունները և շտապ միջոցներ ձեռնարկեն այս աղետալի վիճակի վերացման ուղղությամբ։ 1 Տեղեկություն. Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 8-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոբդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: 3 Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ. անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ.-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ. այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1975 թ. գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գևորգ եկեղեցու հետ: 5 Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարեցվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (ներկայումս Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացհանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ։ Այսօր մենք այդ՝ արդեն լքված հանքավայրի տեղում ունենք այն ինչ ունենք... Մանրամասները՝ տեսանյութում