Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ինքնադատաստանի իրավունք ունենք. ազատամարտիկներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
capture.thumb_

Երեւանի կենտրոնում ՝ Անկախության օրը, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին դաժանաբար ծեծի ենթարկելու փաստը զայրացրել է նրա ընկերներին։ Վերջիններս առավոտյան հավաքվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բակում, որտեղ երեկվանից գտնվում է ծեծված ազատամարտիկը։ «Եթե մեզ մեր պետությունը, որոնց մենք իշխանավոր ենք սարքել, մեր հաշվին թալանել են հարստացել ու հիմա ուզում են ստորացնել մեր մարտական ընկերներին։ Մենք ինքադատաստան իրականացնելու իրավունք ունենք ու որևէ մեկը չասի օրենք կա, օրենքին դիմեք»,-ասում է ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը։ Սմբատ Հակոբյանը ծեծի ենթարկողների մեջ ճանաչել է ոմն Տիգրանի։ Ոստիկանության հաղորդմամբ՝ ծեծին մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել Տիգրան անունով մի երիտասարդ։ Իսկ արդյո՞ք խնդիրներ ունի ազատամարտիկը Ռուբեն Հայրաբետյանի հետ։ «Ես Ռուբենի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, որևէ տալու առնելու բան չունեմ, որևէ վիճաբանույթուն չի եղել, բացառությամբ, որ երեք ամիս առաջ էս քաղաքական թեմաներով գիշերով միամիտ բանավեճ էեղել և ինքը ասել է սպասի կտեսնես»,-պատմում է ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը։ Այսօր Սմբատ Հակոբյանի մարտական ընկերները հայտարարել են, որ վաղը՝ սեպտեմբերի 23-ին ևս պատրաստվում են հավաքվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բակում։