Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ.Հայրապետյանն արձագանքել է ազատամարտիկի ծեծին. news.am

Քաղաքականություն
nemec

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ նախօրեին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քաղաքական պատվեր է կատարում՝ հայտարարելով, թե իրեն ծեծողներից մեկն իր թիկնազորից է: «Դա իրականությանը չի համապատասխանում, նա զրպարտում է ինձ, հասկացեք: Նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահը նաեւ հերքեց ազատամարտիկի պնդումները, թե երեք ամիս առաջ իրենց միջեւ քաղաքական հարցերի շուրջ բանավեճ է եղել, որից հետո Հայրապետյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Հակոբյանի հետ: «Նման բան չի եղել: Եթե հետաքրքրվեք իրա շրջապատով, իրա կենսագրությամբ, կիմանաք՝ ինքը հայտնի ստախոս, խարդախ, խաբեբա մարդ է եւ զրպարտում է»,-ասաց Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանը վերջում խորհուրդ տվեց համոզվելու համար ստուգել՝ իր թիկնազորում Տիգրան անունով աշխատակից կա՞, թե ոչ: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում