Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոկոմոտիվ» թիմի դատավճիռը կտեւի երեք օր

Սպորտ
sport-aviavtar

Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի հետ տեղի ունեցած ավիավթարի գործի դատավճռի հրապարակման համար կպահանջվի երեք օր. «Այսօր եւ երեքշաբթի կներկայացվեն գործի մանրամասները, իսկ վերջնական վճիռը կկայացվի չորեքշաբթի», - ասել է գործը վարող դատավոր Իրինա Գինյատովան: Նշենք, որ 2011 թվականին «Լոկոմոտիվ» հոկեյի թիմին Յարոսլավլից Մինսկ տեղափոխող «Յակ-42» ինքնաթիռում եղել են 45 մարդ, որոնցից 37-ը ակումբի ներկայացուցիչներ: Վթարի պատճառով 44 մարդ է զոհվել: Ողջ է մնացել միայն ինքնաթիռի բորտ-ինժեները: Տուժածների հարազատների դատական գործ են հարուցել «Յակ սերվիս» ավիաընկերության տնօրենի տեղակալ Վադիմ Տիմոֆեեւի նկատմամբ: Հետաքննությամբ պարզվել է, որ հենց նա է ինքնաթիռի անձնակազմին թույլ տվել կատարել ավիաչվերթը, այն դեպքում, որ ձեւակերպված չեն եղել բոլոր փաստաթղթերը, բացի այդ օդաչուները չեն ունեցել համապատասխան արտոնագրեր: Վադիմ Տիմոֆեեւը չի ընդունում իր մեղքը, իսկ նրան դատապարտողները պահանջում են նվազագույնը 6 տարվա ազատազրկում: