Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը` առաջատարների խմբում

Սպորտ
sport-chess-lilit

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող շախմատի կանանց մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը: Արդեն կայացել է հինգ տուր: Լիլիթ Մկրտչյանը տարել է երկու հաղթանակ, երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ 3,5 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, որն իր ակտիվում ունի 4 միավոր: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հենց մրցաշարի առաջատարի հետ: Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, բավական հաջող է սկսել ելույթները Բեյրութի թվով 8-րդ շախմատային միջազգային մրցաշարում: Երկու տուրից հետո մեր շախմատիստը տարել է երկու հաղթանակ եւ մի խումբ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր նա սպիտակներով կհանդիպի լիբանանցի Ջամալ Շամիխի հետ: