Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանում գտնվող հայերը պատանդ են»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
44d2ddb4983d994975c84c52323f9deb

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր քննարկվում էր երկրի ինքնիշխանության մարտահրավերների հարցը։ «1991 թվի անկախության հանրաքվեին 95 տոկոսից ավելին այո ասաց, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ մեր երկիրն այդպես էլ անկախության քննության ճանապարհը չբռնեց»,-ասաց Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը։ Նա համամիտ է այն մտքին, որ եթե այսօր հանրաքվե անցկացվեր, ոչ ասողների թիվն ավելի մեծ կլիներ։ Իսկ պատճառները շատ են. «Այսօր Հայաստանն իր շահերը ստորադասում է Ռուսաստանի շահերին՝ դրանից բխող մի շարք խնդիրներով։ Խնդիր է նաև ամեն անգամ խախտումներով ընտրությունների անցկացումը, որոնք ոչ լեգիտիմ իշխանության գոյության են հանգեցրել։ Եվ անկախությունից ի վեր բոլոր խնդիրներն իշխանությունները մատուցել են որպես անկախության անխուսափելի հետևանք։ Հայաստանում բոլոր խնդիրների մեղավոր ընդունվեց անկախությունը։ Ժողովրդին մանիպուլյացիայի են ենթարկել՝ ասելով, որ Հայաստանը փոքր է, մենք քիչ ենք, մեր փոխարեն արդեն որոշել են»։ Կարծիք կա, թե Հայաստանում մոտ 300.000 Ռուսաստանի հպատակ է ապրում։ Տիկին Մկրտչյանը թվերի չի տիրապետում, սակայն չի բացառում սրա ճշմարտացիությունը։ Իսկ Ռուսաստանում ապրող հայերի համար նա անհանգստանում է։ «Այնտեղ գտնվող հայերը պատանդ են»։ Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ ինչպես հզոր Խորհրդային միությունը փլուզվեց, այնպես էլ ԵՏՄ-ն կփլուզվի։ «Այսօր Ռուսաստանը կիսաինքնիշխան երկիր է, իսկ մենք ընդհանրապես ինքնիշխան չենք։ Հայաստանը կարող էր Կանգնել ինքնիշխանության ճանապարհին, սակայն 2 տարի առաջ սեպտեմբերի 3-ին այդ ճանապարհը փակվեց։ Մենք ԵՏՄ փլատակների տակ ենք»։ Պարոն Եղիազարյանը կարծում է, որ ներկայումս մենք չունենք այն ներուժը, որ կարողանանք ինքնիշխանություն ստանալ. պետք է աջակցեն արևմտյան երկրները։ Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի. «Եվրասիական քաղաքականության նպատակը միասնական պետություն ունենալն է, ինչը ենթադրում է նաև միասնական արժույթ»։