Գերմանիան է զբաղվում ՀՀ Սահմանադրությամբ. Սոս Գիմիշյան (տեսանյութ)
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության» նախագահ Սոս Գիմիշյանը շեշտում է, որ թեև Սերժ Սարգսյանը չարիք է Հայաստանի համար, սակայն ավելի լավ է, որ նա հավետ իշխի, քան տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ։ «Բոլորը մահկանացու են, Սերժ Սարգսյանն էլ կմահանա, բայց Սահմանադրությունը կմնա»,-ասում է նա։ Նրա խոսքերով՝ այս Սահմանադրությամբ վտանգվում է հայ մարդու ինքնության հարցն ու լուծվում է հայկական հողը թուրքին վաճառելու խնդիրը։ «Սա գերմանական ծրագիր է, քանի որ Գերմանիան միշտ էլ պաշտպանել է Թուրքիայի շահերը։ Անգելա Մերկելը ինչպես կարող է պաշտպանել հայերի շահերը, եթե նա չի կարողանում նույնիսկ իր հեռախոսը գաղտնալսելու խնդիրը կարգավորել։ Պատահական չէ, որ համասեռամոլների մասին դրույթն էլ է ընդգրկվել այս նախագծում, դա նրանց պարտադրանք է։ Ինչպես կարող է Հայ առաքելական եկեղեցին թույլ տալ միասեռականների ամուսնություն, դա դեմ է մեր ավանդական արժեհամակարգին»,- նշում է պարոն Գիմիշյանը։ Նրա համոզմամբ՝ մարդու իրավունքների սահմանափակման մասին դրույթները այս նախագծում պարզապես խայտառակություն են։ «Ոնց որ ղումար են խաղացել մարդկանց վրա, մի մասով կրել են , իրենց ուզածն են գրել, մյուս մասով էլ կրվել են, ասել են ոնց կուզեք այդպես էլ կգրենք։ Ես իրենց ասեցի՝ կարող եք գրել Սահմանադրության մեջ, որ Հայաստանի ընդերքը պատկանում է հայ ժողովրդին, բայց ոնց կարող են այդպիսի բան գրել, տասը հոգու գլուխ կթռնի՝ սկսած նախագահից։ Այդ նույն Գերմանիան է տանում Հայաստանից նույն պղինձը, մոլիբդենը և շատ այլ բաներ և պատահական չէ, որ հենց Գերմանիան էլ զբաղվում է ՀՀ Սահմանադրությամբ ու այնպիսի դրույթներ է ամրագրում, որ հետո չկարողանանք փոխել»,- նշեց Սոս Գիմիշյանը։ Վերջինս անդրադարձավ նաև երկրի կառավարման խորհրդարանական մոդելին։ Այս համատեքստում նա շեշտում է. «Ընդհանրապես մեծ տարբերություն չկա նախագահական է երկիրը թե պառլամենտական, եթե գործում է ընտրական համակարգը, բայց Հայաստանում ընտրական համակարգ չկա։ Ինչ համակարգ ուզում եք , մտցրեք, մեկ է կեղծվելու է և լինելու է այն, ինչ հիմա կա։ Եթե հիսուն տարի հետո էլ ըստ այս Սահմանադրության՝ բոլորս գոմիկ ու յեսիմ ինչ դառնանաք, ինչ կարևոր է, թե ինչ մոդելի երկիր էր սա։ Երկրորդ հերթին՝ մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, Արևմտյան Հայաստանում էլ ունենք բազում խնդիրներ, նման իրավիճակում նախագահական երկիր լինելը պարտադիր է։ Բացի դրանից, մենք որոշել ենք, որ ԵՏՄ անդամ ենք։ Այնտեղ բոլոր ներկայանում են նախագահների մակարդակով։ Իսկ Հայաստանից լինելու է ինչ-որ վարչապետ ՝ ժողովրդի կողմից չընտրված։ Նույնիսկ այսօրվա մեր նախագահին են դժվարությամբ բանի տեղ դնում, բա վարչապետին ով է բանի տեղ դնելու՝ ասելու են , դու ո՞վ ես , դու նույնիսկ ժողովրդին չես ներկայացնում»։