Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ

Սպորտ
sport2

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2015-2016թթ խաղարկության վիճակահանությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գավաթի խաղարկությանն այս անգամ էլ կմասնակցի 8 թիմ՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը», «Միկան», «Բանանցը», «Գանձասար-Կապանը» եւ «Արարատը»: Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կիսաեզրափակիչ խաղերը՝ 2016թ մարտ-ապրիլ ամիսներին: Եզրափակիչը նախատեսված է եկող տարվա մայիսի 4-ին: Գավաթի հաղթողը, եթե այն երկրի չեմպիոնը չէ, իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշարին: