A
A
ԱԺ նախագահին կփոխեն, երբ էլ չվստահեն (տեսանյութ)
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հիմա մենք այդ դրույթը հանում ենք, և Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունը», -եզրափակիչ խոսքում հայտարարեց Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Քննարկվող նախագծում Ազգային ժողովի նախագահը ընտրվում է իր լիազորությունների ամբողջ ժամկետով։
Վարդան Պողոսյանը խորհրդարանին առաջարկել է նախագծի քվեարկությունը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպել հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: