«Քանդենք ներկայիս բաստիլը՝ ԱԱԾ-ն, ԿԳԲ-ն և հիմնենք մեր ազատ պետությունը» (տեսանյութ)
««Ժառանգության» ոչ-ը վերաբերում է ոչ միայն սահմանադրությանը, այլև Սերժ Սարգսյանին»,-այսօր ԱԺ ամբիոնից երկրորդ անգամ ելույթի ժամանակ նշեց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Մի հարցում նա վստահ է. «Անկախ պետականությունը գաղութի է վերածվել, զոռբայություն է տիրում, հանցագործություններն ավելացել են»։ Ըստ նրա՝ այն ուժերը, որոնք նախորդ նախագահական ընտրություններից հետո չաջակցեցին բարձր ձայներ հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանի տարբեր կոչերի, այժմ սատարում են Սերժ Սարգսյանի հերթական ղեկավարման երկարացմանը։ «Մենք խնդիր ունենք օր առաջ ազատվելու թունավոր ծառից։ Օրակարգային է ոչ թե սահմանադրության փոփոխումն, այլ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,-շեշտեց տիկին Փոստանջյանը։ Նա կոչ արեց ժողովրդին. «Մեր հողը սուրբ է և այդ սուրբ հողի համար պետք է պայքարի դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ։ Պետք է տապալենք և Սերժ Սարգսյանին, և Հանրապետական կուսակցությունը։ Եվ պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան, այլև Նալբանդյան փողոցով, քանդենք այնտեղի ներկայիս բաստիլը՝ ԱԱԾ-ն, ԿԳԲ-ն և հիմնենք մեր ազատ պետությունը։ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու»։