A
A
ՀՅԴ-ն կարող է հետ ընդունել «Ժառանգություն»-ից հեռացած Ռուբեն Հակոբյանին (տեսանյութ)
Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբեն Հակոբյանի դուրս գալու փաստը՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քիչ առաջ նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե նա բանակցություններ է վարում՝ ՀՅԴ մտնելու համար: Նա նաեւ նշեց՝ եթե նա դիմի, ապա նրա դիմումը կքննարկեն իրենց նիստում: Այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն հետ ընդունո՞ւմ է իր նախկին անդամներին, պարոն Վարդանյանը նշեց, որ Ռուբեն Հակոբյանին իրենք դավաճան չեն համարում ու նրան չեն արտաքսել կուսակցությունից, այլ միայն հեռացրել են: Աղվան Վարդանյանը բերեց Ռոլանդ Շառոյանի օրինակը, երբ նա կուսակցությունից դուրս գալուց տասնհինգ տարի անց կրկին դիմել ու ներգրավվել է ՀՅԴ շարքեր: