Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. «Եթե հանձնաժողովը համոզի, Բագրատյանը կընդունի մեր համոզմունքները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hrant

Հրանտ Բագրատյանը դեմ էր Սահմանադրական փոփոխություններին, չնայած դրան երեկ հաճախել է Բաղրամյան 26։ Ի՞նչ է այս մասին մտածում Լեւոն Զուրաբյանը. «Մեր գնահատականը բացարձակապես կարեւոր չէ, կարեւոր է հանրության եւ հասարակության գնահատականը»։ Լեւոն Զուրաբյանը երաշխավորում է՝ խմբակցությունից 4 հոգի հաստատ «այո» չի ասելու Սերժ Սարգսյանի նախագծին, որը քննարկելու համար Բաղրամյան 26 էր այցելել ՀԱԿ խմբակցության եւս մեկ պատգամավոր՝ Լյուդմիլա Սարգսյանը. «Աշխարհն էլ քանդվի, մեր դիրքորոշման վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ Բագրատյանն ուներ սկզբունքային առաջարկություններ, դրա համար էլ հանդիպեց Սերժ Սարգսյանին. «Ես ողջունում եմ նման քայլեր»։ Դժվարը Բաղրամյան 26 գնալն էր։ Պարոն Բաղդասարյանը հույս ունի, որ մասնագիտական հանձնաժողովի հետ Բագրատյանի հանդիպումը նրան կդարձնի «Այո»-ի ներկայացուցիչ. «Ես իրեն ճանաչելով, որպես օբյեկտիվ քաղաքական գործիչ, համոզված եմ, որ եթե նա... կա օբյեկտիվություն եւ կա ճշմարտություն, որը դա մասնագիտական հանձնաժողովը համոզի, նա կընդունի այդ համոզմունքները»։ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն անձամբ ներկա է եղել Հրանտ Բագրատյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը։ Սահմանադրական ի՞նչ դրույթներ են քննարկել այս մարդիկ. «Չեմ կարող ասել, չեմ հիշում»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կուսակցությունը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը։ Ինքը՝ պարոն Հակոբյանը, անձնապես մի քիչ այլ վերաբերմունք ունի նոր Սահմանադրության փաթեթին. «Անձնապես ես «Ոչ»-ի ճակատում չեմ»։ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցը զարմանում է՝ ի՞նչ կարիք կա Սերժ Սարգսյանի հետ հանդիպողներին համարել սեւեր, չհանդիպողներին՝ սպիտակներ «Դա քաղաքական դալտոնիզմ է»։ Ի դեպ, Նոր Սահմանադրության նախագծի առաջին տարբերակում Ռուբեն Հակոբյանը տեսնում էր Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, այսօր նախագծում որոշ փոփոխություն է տեսնում «Էդ ո՞ր իշխանությունն է, որ չի ուզում վերարտադրվել»։