Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլբրուսի գագաթից ծանրաձող են գողացել

Սպորտ
sport-elbrus-1

Ռուսաստանի Մուրմանսկի մարզի պաուրլիֆթինգի (ծանրության եռմարտ) ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ռոդիչեւը անցած օգոստոսի վերջին յուրատեսակ ռեկորդ է սահմանել: Նա Կովկասի ամենաբարձր լեռան` Էլբրուսի գագաթ բարձրացել է 70 կգ ծանրաձողով, եւ այն պահել է ուսերի վրա: Անդրեյ Ռոդիչեւը մարզասարքը ստիպված թողել է գագաթին, քանի որ շատ հոգնած է եղել եւ չի կարողացել այն իջեցնել իր հետ: sport elbrus 2 Սակայն վերջերս համացանցում նկար է տարածվել, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է դեմքը փակած լեռնագնացը Էլբրուսի գագաթից իջեցնում այդ ծանրաձողը: Հարկ է նշել, որ պաուրլիֆթինգում օգտագործվող ծանրաձողերը բավական թանկ են լինում` մոտ 8 հազար դոլար: Բարեբախտաբար, Անդրեյ Ռոդիչեւը Էլբրուսի գագաթ տարել է հասարակ, 1500 դոլար արժողության ծանրաձող: sport elbrus 3