Ասադը հասկացեց, որ պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարին. արաբագետ (տեսանյութ)
Բաշար ալ-Ասադի հարցազրույցում կարմիր թելով էր անցնում ահաբեկչության դեմ պայքարը. կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ Ըստ նրա՝ Սիրիայի նախագահը դրսի լսարանին հստակ ասաց, որ Սիրիան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարին. «Իսլամական պետություն խմբավորման հետ Ասադը նշեց նաեւ այլ ահաբեկչական խմբավորումների անուններ։ Ասեմ, որ նրանցից շատերն էլ ավելի վտանգավոր են, քանի որ ԻՊ-ի դեմ բոլորը թիրախավորված պայքարում են, իսկ նրանց դեմ՝ ոչ»,- նշում է արաբագետը: Ասադը իր հարցազրույցում չշրջանցեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման։ Թուրքագետ Լեւոն Հովսեփյանի դիտարկմամբ՝ նա այս անգամ շեշտը դրեց ահաբեկչական խմբավորումներին աջակցելու փաստի վրա. «Թուրքիայի նպատակը Ասադի վարչակարգի հեռացումն է, Թուրքիան ուզում է մեծ դերակատարություն ունենալ Սիրիայում»։ Հարցին, թե նմա՞ն է արդյոք այսօրվա Թուրքիայի իրավիճակը երեք տարի առաջ Սիրիայում տիրող իրավիճակին, ու կարո՞ղ է արդյոք Թուրքիայում էլ պատերազմ հասունանալ՝ թուրքագետը պատասխանեց. «Այն, ինչ կատարվում է Թուրքիայում, այլ է, ես Սիրիայի հետ եզրեր չեմ գտնում: Թուրքիայի վիճակը կշարունակվի մինչեւ ընտրությունները։ Ամեն ինչ կորոշվի նոյեմբերի 1-ին, դրանից հետո շատ բան է փոխվելու, լիովին նոր իրավիճակ կարող է ստեղծվել։ Ամեն ինչ տանում է դեպի բանակցությունների սեղան».- հավաստիացրեց թուրքագետը: