Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Պերմյակովը փորձաքննության կենթարկվի

Քաղաքականություն
permyakov

Գյումրեցի Ավետիսյան ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը վաղը  դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Այս մասին Ա1+-ին տեղեկացրեց Ավետիսյանների փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Ըստ նրա՝ մասնագետները փորձելու են պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն ունի հոգեբանական խնդիրներ։ Փաստաբանի խոսքով՝ փորձաքննության արդյունքը չի կարող ազդեցություն ունենալ նրա՝ մեղսունակ լինել-չլինելու հետ։ «Այդ հարցն արդեն որոշված է»,- նշեց նա։ Ավետիսյանների փաստաբանները, նույնպես ներկա են լինելու փորձաքննությանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ընտանիքի անդամներից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն և յոթ օր անց մահացել: Ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը օգոստոսի 12-ին կայացած դատավարության ժամանակ դատապարտվեց 10 տարի ազատազրկման՝ դասալքության մեղադրանքով։