Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պապլավոկում վիսկի են խմում, հետո մամուլի ակումբում՝ իրար քարկոծում»

Քաղաքականություն
nikolay-baghdasaryan

Սահմանադրական փոփոխություններ չկան, այլ ներկայացվածը նոր Սահմանադրություն է նոր պետության համար. Սահմանադրական փոփոխություններն այսպես է մեկնաբանում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ իշխող կուսակցություն է լինելու, որի ղեկավարը միշտ լինելու է թագավոր. «Ինքը միշտ մնալու է, իրենից հետո գալու է տղան, թոռը, ծոռը եւ թագավորությունը ժառանգելու են։ Սահմանադրությունը դրական փոփոխության հնարավորություններ չունի եւ երկրի թագավորը հավերժ իշխող է լինելու»։ Ըստ իրավաբանի՝ նոր Սահմանադրությունը չի ապահովում նաեւ հակակշիռների զսպման մեխանիզմները։ Որպես օրինակ նա բերեց ընտանիքը։ «Եթե ընտանիքում պապան ոնց ասում է, այդպես լինում է, ապա ընտանիքը ճիշտ ուղղությամբ չի գնում։ Բայց երբ պապան եւ մաման տեղում են, ընտանիքը ճիշտ ուղղությամբ է գնում »,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ Որպես խնդրի լուծում նա առաջարկում է երկու տարբեր բեւեռների առաջացումը. «Ոչ թե երկու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ երեկոյան «Պապլավոկում» վիսկի խմեն, հետո մամուլի ակումբում իրար քարկոծեն»։ Փաստաբանն արդեն համոզվել է՝ նոր սահմանադրության պարագայում անհնար կլինի սահմանադրական ճանապարհով որեւէ փոփոխության հասնել։