Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առնվազն մինչև հանրաքվե դրամն արժեզրկված են թողնելու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zurabyan

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ բնակչության սոցիալական խնդիրներին. «Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող ընտանիքների սոցիալական պայմանները։ Ներդրումների ծավալը կրճատվել է 40 տոկոսով։ Երկիրն այս իրավիճակից հանելու ծրագրի փոխարեն իշխանությունները նպատակադրվել են ամեն կերպ անցկացնել սահմանադրական փոփոխությունները»։ Մի հարցում նա վստահ է. «Առնվազն մինչև հանրաքվեի անցկացումն իշխանությունը դրամն արժեզրկված է թողնելու։ Այս իրավիճակը վերջնականապես կջարդի ժողովրդի կամքը։ Նրանք ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ՝ դրա գլխավոր երաշխավոր դարձնելով սահմանադրական փոփոխությունները»։ Փաստաթղթի ընդունումը արտագաղթի նոր ալիք կբարձրացնի երկրում։ Հիմա պետք է պայքարել. «Ոչ-ի շարժումը սահմանադրական փոփոխությունների հարցով կվերածվի նաև ոչ-ի ՝ այս ամբողջ ռեժիմի դեմ։ Վստահ եմ, որ ոչ-ի միասնական ճակատի ստեղծումը լուրջ թափ կհաղորդի այս արկածախնդրության տապալմանը»,-շեշտեց պատգամավորը։