Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանը՝ գործավարի հեռացման մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6zs95dN2h3FivzTI1ocuU3lCUf

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, թե ինքը նախարարություն մտնելուն պես աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականին՝ոչ պատշաճ հագուկապի համար։ «Սիրելի ընկերներ, Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում` որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,- պարզաբանել է նախարարը։